Օպերային թատրոնը բողոքարկել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մայիսի 31-ի երկու հրամանները, որոնցով պահանջվում է աշխատանքում վերականգնել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին եւ բալետի պարող Բորիս Երիմյանին։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքը տնօրենին թույլ է տալիս չկատարել վերադասի՝ ԿԳՄՍ-ի օրենքին հակասող հանձնարարականները, ուստի իրենք երկու հրամաններն էլ բողոքարկել են։ «Նրանց այդ հրամաններն ընդունվել են օրենքի հակասություններով, մենք բողոքարկել ենք առոչինչ ճանաչելու համար»,–ասաց Կիրակոսյանը։
Չնայած նախարարության պահանջին՝ Օպերային թատրոնի նախկին աշխատակիցները թատրոնում չեն վերականգնվել եւ աշխատանքի չեն գնում։ Օպերային թատրոնից մեզ բազմիցս հայտնել են, որ նրանց հաստիքները վաղուց գոյություն չունեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում