Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն են մեղավոր, որ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար է սխալ քվեարկություններ անում, եւ այն էլ՝ այսպիսի կարեւոր հարցում. «Ժողովուրդ»

Հունիս 26,2019 12:26

Պարզվեց՝ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, որը նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, իսկ մինչ այդ էլ եղել է արտաքին գործերի փոխնախարարը, լրիվ «պատահաբար» է դեմ քվեարկել հարցին։ Ընդ որում, հետաքրքիրը նաեւ այն է, որ այդ մասին Ռուբինյանը բարձրաձայնել է միայն հաջորդ օրն առավոտյան՝ հայտարարություն անելով ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ։ Սակայն նրա հայտարարությունը ոչինչ չի փոխել, քանի որ ԵԽԽՎ կանոնադրության համաձայն քվեն փոխել հնարավոր չէ։ Թերեւս Ռուբինյանի՝ այդպիսի կարեւոր կառույցում աշխատելու փորձի պակասն է հանգեցրել նման պատկերի։

Եվ հետաքրքիր է՝ իր քայլը մեկնաբանելու, բացատրելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցի իր էջում դասեր էր տալիս իրենց քննադատողներին։ Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն են մեղավոր, որ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար է սխալ քվեարկություններ անում, եւ այն էլ՝ այսպիսի կարեւոր հարցում։ Իսկ Ռուբինյանը բավարարվում է՝ այսպիսի մեկնաբանություն տալով. «Այդ առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, եւ հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների՝ մեր եւ մեր ռուս գործընկերների միջեւ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- նշել է Ռուբինյանը։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում իշխող խմբակցությունում նախապես քննարկվել Է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի հարցի վերաբերյալ հնարավոր զարգացումները, եւ որոշում է կայացվել կողմ քվեարկել։ Եվ Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկելու հանգամանքն իսկապես զարմացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք երեկ՝ մինչեւ Ռուբեն Ռուբինյանի պարզաբանումը, խորհրդարանում զարմացած քննարկում էին նրա դեմ քվեարկելն ու դրա հնարավոր հետեւանքները։

Թեեւ Հովհաննես Իգիթյանը, ըստ էության, չի ենթարկվել խմբակցության ընդհանուր որոշմանը եւ շեղվել է, բայց տարակուսելիորեն իմքայլականներն ամենեւին էլ չեն զարմացել դրանից։ Իգիթյանը հայտնի է իր եվրոպամետ հայացքներով, եւ դա է պատճառը, որ նրա քվեարկությունը ոչ ոքի չի զարմացրել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930