Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարության առաջատար մասնագետը հոր մահվան մեջ մեղադրում է հիվանդանոցի վիրաբույժին. Shamshyan.com

Հունիս 26,2019 12:19

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վարդանյանը և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է: Ն. Վարդանյանը հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մանուկյանը և հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Տարակչյանին: Ոստիկանները պարզել են, որ Ա. Տարակչյանի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Ա. Վարդանյանի որդին՝ Ն. Վարդանյանը, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Ա. Տարակչյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930