Հոգեբուժարաններում, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված հոգեբուժական հաստատություններում, այս պահին վեց քրեական գործ է հարուցված, մեղադրյալներ են հոգեբուժարանի խոհարարը, պահեստապետը, տնօրենը: Այս մասին այսօր «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ նշյալ դեպքերը ՄԻՊ-ն արձանագրել է մշտադիտարկման արդյունքում. «Ներկայում որոշ հոգեբուժարաններում ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում որոշ տվյալների առնչությամբ, որոնք մենք ենք հաղորդել՝ մի քանի խնդիրներ արձանագրելով»:
Արման Թաթոյանի խոսքով՝ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության համակարգը գրեթե բացակայում է, քանի որ այդ կառույցները տարբեր մարմինների ենթակայության ներքո են, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ մարզպետարանների. «Ամեն տեղ տարբեր է իրավիճակը՝ հարկադիր բուժման եւ դատարանների հետ հարաբերությունների առնչությամբ: Առողջապահության նախարարի հրամանը մի տեղ կիրառվում է, մյուս տեղում՝ ոչ, կամ կիրառվում է այլ կերպ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/1278194375663253/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ