Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է մտնես կալանավորի խուց եւ հայտնաբերես տոպրակով դեղ». Արման Թաթոյան

Հունիս 26,2019 11:41

«ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների եւ բժիշկների նկատմամբ վստահությունը շատ ցածր է, բժիշկն ընկալվում է որպես քրեակատարողական ծառայող»,-«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա նշեց, որ ՄԻՊ աշխատակիցներն այցերի արդյունքում ՔԿՀ-ներում հետեւյալ խնդիրներն են արձանագրել. «Ժամկետանց դեղեր, դեղերի պահմանման անհրաժեշտ պայմանների բացակայություն: Հաճախ չի հաշվառվում, թե ինչ դեղեր կան եւ ինչ է անհրաժեշտ կալանավորին: Կարող է մտնես կալանավորի խուց եւ հայտնաբերես տոպրակով դեղ: Հարազատները բերում են, եւ այդպես կուտակվում է»:

Արման Թաթոյանի խոսքով՝ քրեակատարողական ծառայողն անգամ չգիտի, թե ինչ դեղեր են դրանք. «Սա համակարգային բնույթ է կրում, վերահսկողությունը պետք է ուժեղացվի: Չկա նաեւ բժիշկների վերապատրաստման պատշաճ մեխանիզմ: Բացի այդ, քրեակատարողական ծառայողների պակասի հետեւանքով կալանավորը կարող է զբոսանքի դուրս չգալ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, օրինակ, առաջարկում ենք ինչ-որ խուց փակել, որովհետեւ քրեակատարողական ծառայողի համար աշխատանքային անտանելի պայմաններ են, աշխատավարձն էլ ցածր է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1278194375663253/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930