Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ և փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը:
Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն է տվել, որ փորձել է գողանալ «Միմո» հեծանիվ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Ոստիկանություն