Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը ծանոթացել է «Ժառանգություն» ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին

Հունիս 26,2019 10:43

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը:

Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցելու հարցում:

«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930