Լրահոս
Օրվա լրահոսը

Հույզերն ու իրավական հիմնավորումները

Հունիս 26,2019 10:00

Երեկ երիտասարդ տաքսիստն ինձ ասում է՝ «Քոչարյանի հարցազրույցը նայեցի, վախեցա, կարո՞ղ է հետ գա»: Այդ պահին 16-ն անց մոտավորապես 5 րոպե էր, եւ ինձ արդեն հայտնի էր, որ Երկրորդ նախագահին նորից կալանավորելու են: Երբ այդ լուրը հայտնեցի վարորդին, քիչ էր մնում ինձ գրկեր: Եվ հետո ամբողջ ճանապարհի ընթացքում պատմում էր, որ իր հոր հետ ամբողջությամբ դիտել է հարցազրույցը, անհանգստացել է, գիշերը չի քնել, եւ պատճառը երկրորդ նախագահի ագրեսիվ, ինքնավստահ կեցվածքն էր:

Ճիշտն ասած, այս պարագայում ես կիսում եմ մարդկանց զգացմունքները՝ մանավանդ, որ թե՛ հարցազրույցների եւ թե՛ դատաքննության ժամանակ Քոչարյանն իսկապես իրեն ամբարտավան է պահում, հաճախ նաեւ ստում է, մասնավորապես, այն մասին, թե Հայաստանի «դժոխքն» ինչպիսի դրախտ է ինքը սարքել 1998-2008 թվականներին: Հայաստանը դրախտ չէր 1998-ին, դրախտ չէր 2008-ին, 2018-ին եւ այդպիսին չի լինի 2028-ին: Բայց կյանքը երբեմն դժոխք են սարքում այն ոխակալ ղեկավարները, ում թիկնապահները մարդ են սպանում իրենց (այդ ղեկավարներին) «սխալ բարեւելու» համար: Մնացած բաների մասին չասեմ՝ բոլորս ամեն ինչ հիշում ենք:

Մի խոսքով, անձամբ ես ինձ ավելի հանգիստ եւ ապահով եմ զգում, երբ այդ անձնավորությունն անազատության մեջ է: Բայց եթե մի կողմ դնենք զգացմունքները, ապա զուտ իրավական առումով պետք է հասկանալ, թե ո՞րն է Երկրորդ նախագահին կալանավորելու իմաստը: Քոչարյանը, ինչպես արդեն առիթ էի ունեցել արձանագրելու, այն մարդկանցից չէ, ով կցանկանա փախչել՝ դա վերջ կդներ նրա քաղաքական հավակնություններին եւ գետնին կհավասարեցներ նրա «վոինի» իմիջը: Իսկ ազդելո՞ւ է արդյոք նա գործի քննության վրա: Իհարկե, ազդելու է: Նյութական եւ տեղեկատվական լուրջ ռեսուրսներ ունեցող գործիչն ունի դրա բոլոր հնարավորությունները, եւ նրա օգտին հրավիրվող ցույցերի ժամանակ մասնակիցներին բաժանվող պիցցան այստեղ միայն այսբերգի երեւացող մասն է, ավելի ճիշտ՝ այսբերգի երեւացող մասի մեկ տոկոսը: Վստահ եմ, որ Քոչարյանն ազդեցություն ունի կոռումպացված բյուրոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների վրա: Բայց քննության վրա Երկրորդ նախագահը կարող է ազդել ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ: Բացառված չէ անգամ, որ կալանավորված վիճակում ազդեցությունն ավելի արդյունավետ լինի՝ այս դեպքում գուցե օգնի «տառապյալի պսակը»:

Այնպես որ հույզերը՝ հույզերով, բայց մինչեւ դատավճիռը Քոչարյանին կալանավորված պահելը պետք է հիմնավորել իրավական տեսանկյունից: Արդյո՞ք դատարանը դա հիմնավորել է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Alfred says:

    իննսունվեց թվին ընտրություններից հետո Լևոն տեր պետրոսյանը զորքը մտցրեց երևան։ բայց այդ մասին։ ոնց որ թե ոչ ոք չի ուզում հիշել

  2. Gagik says:

    Գործի քննության վրա ազդելը կեղծ արգումենտա։
    Նախ քննությունը արդեն տարուց ավել գնումա Նիկոլի օրոք չհաշված 10տարի մինչև էտ գնացելա։
    Նենց որ դատախազը որ ասումա 1000հոգու քննենք բան, 1տարի ունեիք քննեիք։ Եթե շատ դանդաղ եք աշխատում էտ ձեր պրոբլեմնա։ Կարողա դուք մի 15տարիել հլը մարտի 1-ի քննություն եք անում հետո պիտի մարդիկ 15տարի մնան կալանքի տակ՞

    Մյուսը որ ասում են կազդի վկաների վրա։ Եթե վկաները տենց ազդվող են,Քոչարյանը կարա ստիպի որ սուտ ցուցմունենքր տան, բա ինչ երաշխիք կա որ հիմաել ինչ որ ուրիշի ճնշման տակ սուտ ցուցմունք չեն տալիս։
    Ասենք Արշակ Կարապետյանը հետախուզություն պետա իրան կոմպրոմատ են դեմ տալիս ապրլյան պատերազմի հետ կապված, իսկ իրանց ձեռնտու ցուցմունք տալու դեպքում պաշտոն են տալիս։
    Կամ ասենք Գագիկ Մելքոնյանը Քոչարյանի ժամանակ եղելա բանակի թիկունքի պետ, իրան կարան կալանավորեն որպես բանակից մայկ տռուսիկ թռցնող կարան մարտի 1-ի գործով “ճիշտ՛՛ ցուցմունք տալու պայմանով։

  3. Բալաբեկ says:

    Մեծ գործ ա, դատավարությունը տարիներ ա տևելու։ Քոչարյանը եթե լինի ազատության մեջ, էդ դատավարության վերջը չենք տեսնի, անընդհատ ձգձգելու են։

  4. henri says:

    Իմ Երեւանի մէջ հրատարակած քանի մը գիրքերու էջերուն մէջ շատ խիստ արտայայտութիւններ ունեցած ըլլալուս համար Քոչարեանի և ՀՀԿ-ի մասին ,ազնիւ բարեկամներ ինծի մտերմաբար կը թելադրէին որ ՛՛ զգուշ ըլլամ փողոցները անցնելու ատեն ,նոյնիսկ երբ օրինաւոր գիծեր գործածեմ … /բարեբախտաբար տակաւին կենդանի եմ;

    Այսօր կարգը իմն է Ձեզ զգուշացնելու ,Պ,Աբրահամեան, որ արթուն և շատ ուշադիր ըլլաք քանի ՛՛ չարագործներու կարեւոր վոհմակ մը վերադարձած է հրապարակ և փողի ուժով և միջնորդութեամբ կը փորձէ վերատիրանալ իր ՛՛նախկին փառքերուն՛՛ ի գին ամէն ստորնութիւններու ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930