Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ. «Ամերիկայի ձայն»

Հունիս 25,2019 23:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների՝ լարվածությունը նվազեցնելու համար: Թեհրանն ակնարկել է, որ կբանակցի, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները:

Վերջին տարիներին Իրանի տնտեսությունը վերապրել է պատժամիջոցների մի քանի փուլ: Այժմ Թեհրանի նկատմամբ սահմանվեցին նոր պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Իրանի Գերագույն առաջնորդին, նրա գրասենյակն ու նրա մերձավորներին:

Երկուշաբթի Թրամփը ստորագրեց հրամանագիր նոր պատժամիջոցների սահմանման մասին: Դրան նախորդել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ը կիբեր հարձակում է իրականացրել Իրանի հետախուզության համակարգիչների դեմ: Թեհրանը այդ հարձակումը որակել է միջազգային չափանիշների խախտում և քննադատել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը:

Վերլուծաբանները սակայն հարցականի տակ են դնում Իրանի Գերագույն ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ դժվար թե վերջինս փորձեր օգտագործել ամերիկյան վերահսկողության ներքո գտնվող ֆինանսական միջոցները: Վարչակազմը սակայն պնդում է, որ դրանք խորհրդանշական չեն և չափազանց արդյունավետ են: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքերով, ամերիկյան կողմին հաջողվել է սառեցնել տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930