Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղից բուժվող երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը

Հունիս 25,2019 22:15

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը): Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը աճուրդի հանեց իր կիթառն ու այն նվիրաբերեց հիմնադրամին: Երգիչը հանդիպել է բուժում ստացող երեխաներին, շփվել նրանց և նրանց ծնողների հետ ու նաև մի քանի ստեղծագործություն կատարել:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, այսօր ձեզ համար պետք է երգեմ ու նաև պետք է գամ ու ձեր հարսանիքներին էլ ես եմ երգելու»,- ասել է Հարութ Փամբուկչյանը` շեշտելով, որ իր երգերով ու ներկայությամբ հույս է տալու երեխաներին ու նրանցից էլ ստանա լույս ու ոգեշնչում:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկա դրությամբ աջակցում է  մինչև 25 տարեկան ավելի քան 170 երեխայի և երիտասարդի հաղթահարելու քաղցկեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930