Մոտ մեկ ժամ առաջ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
Ավելի ուշ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Վահան Բաբայանի տարածած տեղեկության ներքո հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է դանակահարողի ինքնությունը, կա բերման ենթարկված անձ:
Այլ տեղեկություններ առայժմ չեն հայտնվում:
https://www.facebook.com/photo.php?fbid=2282217191854010&set=a.146854488723635&type=3&theater