Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական նոր տեխնոլոգիան այժմ կարող է սառեցնել քաղցկեղի բջիջները

Հունիս 25,2019 19:49

Իսրայելական մի ընկերություն, որը գտնվում է Կեսարիա քաղաքի հյուսիսում, ստեղծել է մի պարզ մեթոդ, որը հնարավորություն է տալիս սառեցնել ուռուցքային գոյացությունները, օգտագործելով միայն տեղային անզգայացնող միջոց:

Հիվանդների մեծ մասը կարող է բուժվել մեկ ժամվա ընթացքում, իսկ երբեմն նույնիսկ 10-15 րոպեի ընթացքում:

Այս մեթոդի օգնությամբ արդեն բուժվել են կրծքի քաղցկեղով տառապող հազարավոր կանայք աշխարհի տարբեր մասերից, այդ թվում Ճապոնիայից, Ավստրալիայից, Գերմանիայից և Իսպանիայից: Ի դեպ, այս բժշկական փորձարկումն այս պահին իրականացվում է նաև Ամերիկայում:

«Icecure Medical » ընկերության փոխնախագահ Էլիզաբեթ Սադկան  բացատրում է, որ այս մեթոդը իրենից ներկայացնում է նվազագույն միջամտություն պահանջող վիրահատություն:

Այպիսով, այս մեթոդի օգնությամբ, բժիշկները ներարկում են տեղային անզգայացնող միջոց, որը -274 աստիճան է ըստ Ֆարենհեյթի (-152` ըստ Ցելսիուսի սանդղակի):

Շնորհիվ այսպիսի մեթոդի այսօր բժիշկները կարող են սառեցնել տարբեր տեսակների և չափսերի ուռուցքներ: Այս մեթոդի արդյունավետությունը կախված է հիվանդության ախտորոշման ժամանակահատվածից և ուռուցքի չափսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930