Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական պատվիրակության հավատարմագրերը ԵԽԽՎ-ում դարձյալ վիճարկվեցին

Հունիս 25,2019 19:22

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ռուսական նոր պատվիրակության հավատարմագրերը , որոնք ներկայացվել են այսօր առավոտյան Ստրասբուրգում ամառային լիագումար նստաշրջանի երկրորդ օրը, վիճարկելի են համարվել երկու՝ առարկայական եւ ընթացակարգային հիմքերով:

Նինո Գոգուաձեն ( Վրաստան, ԵԽ), որը վիճարկում էր ՌԴ պատվիրակության հավատարմագրերն ընդունելու էական հիմքերը,  նշել է, որ Ռուսաստանը «մշտապես ձախողվել է իր պարտավորությունները եւ պարտականություններն իրականացնելու հարցում»։ Նրան աջակցում էին Վեհաժողովի առնվազն 30 անդամներ, որոնք ներկայացնում էին առնվազն 5 ազգային պատվիրակություններ։

Վոլոդիմիր Արիեւը ( Ուկրաինա, ԵԽԽՎ), որը վիճարկում էր ՌԴ պատվիրակության հավատարմագրերի ընդունումը՝ ընթացակարգային հիմքով, մատնացույց արեց ռուսական պատվիրակության ոչ կայուն թվով անդամների ներկայությունը։ Նրան սատարում էին Վեհաժողովի առնվազն տասը անդամ՝  հինգ անդամ տարբեր ազգային պատվիրակություններից։

Մարտահրավերները հղվեցին առանց որեւէ քննարկման համապատասխան պարտավորությունների մասով, որոնք Ռուսաստանը պետք է ստանձներ վեհաժողովին մասնակցելու ընթացքում։ Այս հարցերը կբարձրաձայնվեն վաղը ժամը 15:30-ին՝ բացման արարողության ընթացքում։

Ռուսական պատվիրակության անդամներն օժտված են նույն իրավունքներով, ինչ մնացած ներկայացուցիչները, մինչեւ Համաժողովը որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ, բայց նրանք իրավունք չեն ունենա քվեարկելու իրենց հավատարմագրերի ընդունման հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Պատրաստեց՝ Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930