«Դատարանը կայացրել է փաստերի վրա հենված, հիմքեր ունեցող որոշում, որն ինձ, իհարկե, ուրախացնում է: Սա շատ կարեւոր էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը`պատասխանելով հարցին`Վերաքննիչ դատարանը չեղարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին. արդյոք այս որոշումը վերջին օրերին առկա դատարանի վրա առերեւույթ ճնշման արդյո՞ւնք էր: Պատգամավորը պնդում է, որ դատարանի վրա ճնշումների մասին խոսելը հնարավոր չէ, քան որ ճնշումներ չեն եղել:
Երեկ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր ոստիկանություն` իր անվտանգությունն ապահովելու համար: Պատգամավորից հետաքրքրվեցինք`իր կարծիքով ումի՞ց կամ ինչո՞ւ էր դատավորը վախենում: Սոֆյա Հովսեփյանը չի կարծում, որ մեր երկրում որեւէ մեկն ունի անվտանգության խնդիր, բայց եթե կա մարդ, որ ունի նման մտավախություն, նրա կարծիքով, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով:
Երեկ TV 5-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իշխող ուժի գլխավոր ընդդիմախոսն է լինելու: Սոֆյա Հովսեփյանը նկատում է. «Միշտ եղել է եւ կլինի: Եթե ինքը չի (իշխանության-Ն. Գ.), ապա ինքն ընդդիմախոս է»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հարցին, որը նա, ի դեպ, հարցազրույցում բաց թողեց, իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասաց. «2017-ին նա քայլեր արեց եւ ցանկություն հայտնեց: Կա հստակ եւ տեսանելի մի վիճակ. եթե հնարավորություն ունենա`կգա, որովհետեւ ինքը միշտ եղել է իշխանության ձգտող: Չեմ կարծում թե այդ հակումն ու տեսակն իր միջից վերացել է: Բայց ես չեմ կարծում եմ` ժողովուրդը ցույց տվեց արդեն եւ ինքը պետք է գիտակցի`արդյոք իր տեղն այլեւս քաղաքականությունո՞ւմ է, թե՞ կալանավայրում, արդյոք հասարակության մեջ է, թե՞ հասարակությունից դուրս»: Խաղաղ եւ օրինական հասարակության վրա ձեռք բարձրացնող մարդն, ըստ պատգամավորի, այդ հասարակության մեջ տեղ չունի:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը նաեւ իշխող ուժին մեղադրել էր պոպուլիստ լինելու մեջ: Ինչո՞ւ եք պոպուլիզմով զբաղված`հարցրեցինք պատգամավորին: «Եթե սպանդով եւ թալանով չենք զբաղվում, բնականաբար, դա համարվում է պոպուլիզմ: Ես նախընտրում եմ մեր պոպուլիզմը, քան իրենց վայրագությունն ու դահիճությունը: Թող մերը համարեն պոպուլիզմ, բայց մենք գործ անենք: Ես ուրախ եմ, որ եզրույթ չեն գտնում մեզ իրենց հետ համեմատելու, թեկուզեւ այդպիսի եզրույթներով են որակում: Ուրախ եմ, որ բացարձակ տարբերվում ենք իրենցից`մեր գործունեությամբ, գործելաոճով, մտածելակերպով, առհասարակ, երկրի նկատմամբ մեր առջեւ դրած մարտահրավերներով»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դու քեզ չգովաս ով պիտի գովա։ Ինչ ոինես արած էս երկրի համար բացի անկապ խոսալուց։
Լավա էտ թալան բառը անգիր եք արել։ թալան անող եղելա ձեր թիմակից Անդրանիկ Քոչարյանը։ Աղետի գոտուն ուղարկված օգնության թալանի չեմպիոն։ Ձեր հայկ ու նարեկ սարգսյանների հայր զարեհը մեծն թալանչի։ էս նույն առավոտ թերթում կարդացեք ոնց էր 90ականներին թոշակառանուրից թալանած փողերով պալատներ սարքում։
Հաջորդ անգամ իրան հարցրեք քանի անգամա զրոյից երկիր կառուցել, կամ թեկուզ մի հատ քոլիկ, որ տենց վստահա որ ավելի հեշտա՞
Ձեր թիմում ահագին տարիքով տղերք կան օրինակ Զարեհ Սինանյանը, բա 1991-ից 0-ից կառուցվում էր երկիրը բա թող գար կառուցեր եթե տենց լավ ձևերը գիտեր։
Բա ինչի էր փախե տաք երկրներում թաքնվե, հիմա նոր դառելա քանդված երկիր կառուցող։