Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ, կրկին կալանքի տակ պահել:
Քիչ առաջ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեքենայով եկավ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նա որդու՝ Լեւոն Քոչարյանի հետ էր: Մինչ ՔԿՀ մտնելը Քոչարյանն իջավ մեքենայից եւ պատասխանեց այնտեղ հավաքված լրագրողների հարցերին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ասելիք ունի, ինչպե՞ս է մեկնաբանում դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորել:
Քոչարյանը հայտարարեց. «Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն: Բա՞ն եք սպասում ասեմ»: Հարցին՝ այլեւս ասելիք չունե՞ք, նա ժպտալով պատասխանեց. «Օօօօ՜, էնքան ասելիք ունեմ»: Քոչարյանը գրկախառնվեց որդու հետ, նստեց մեքենան եւ մտավ ՔԿՀ:
Կարդացեք նաև
Նրա աջակիցները բղավում են՝ «Քոչարյան հերոս»:
Robert Kocharyan voluntary presented to the Yerevan-Kentron penitentiary
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ