Հունիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 18.30-ին գողություն կատարելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Կոնդի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա 15 րոպե առաջ երթուղային միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից փորձել է գողանալ 10 հազար դրամ, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կնոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն