Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ:
«Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,-ընդգծել է նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ