Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործ անձինք չեն կարողանա գերակա կարգավիճակ ունենալ ֆինանսական համակարգում». Ներսես Երիցյան

Հունիս 25,2019 17:29

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը սահմանում է՝ քրեական հետապնդման ենթարկված եւ ենթարկվող անձինք ֆինանսավարկային կազմակերպություններում չեն կարող ունենալ 10%-ից ավելի մասնակցություն, ասել է թե՝ մասնաբաժին:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, օրինագիծը նպատակ ունի կանխարգելել հանցագործ անձանց գերակա կարգավիճակում հայտնվելը ֆինանսական համակարգում. «Բանկերի առնչությամբ կարգավորումներ կային, իսկ ֆինանսավարկային կազմակերպությունների առնչությամբ՝ ոչ»:

Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց՝ հանցագործ ասելով ի՞նչ նկատի ունեք, ո՞ր տեսակի մարդկանց մասին է խոսքը: Երիցյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր ենթարկվել են քրեական պատասխանատվության, ում հանդեպ դատական վճիռ կա, կամ դատաքննություն է ընթանում»:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930