Հունիսի 25-ին, ժամը 08:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին:
Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և նշված հատվածում գտնվող «Երևան Զիպլայն» ընկերությանը պատկանող պարան (մոտ 50 մ):
Կարդացեք նաև
Ժամը 12:21-ին փրկարարները «Արաբկիր» այգու մոտակայքում հայտնաբերել են հրդեհի մեկ այլ օջախ, որը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել` 12:49-ին:
Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն