Լրահոս
Օրվա լրահոսը

GRECO-ի 24 հանձնարարականներից Հայաստանը լիարժեք իրականացրել է միայն 7-ը

Հունիս 25,2019 16:49

Եվրախորհրդի հակակոռուպցիոն մարմինը (GRECO) հրապարակել է տարեկան զեկույց՝ գնահատելով GRECO անդամ 49 երկրներում կոռուպցիան կանխարգելելու իր հանձնարարականների իրականացումը 2018թ., հատկապես խորհրդարանականների, դատավորների և դատախազների մասով (GRECO-ի գնահատման 4-րդ փուլը ):

Զեկույցում նշվում է, որ 2018թ. վերջին GRECO անդամ գրեթե բոլոր երկրներն անցել են Գնահատման 4-րդ փուլով: Ամբողջ Եվրոպայում հանձնարարականների միայն 33.9%-ն է լիարժեք կատարվել:

Հայաստանը գնահատվել է 2014թ-ին և համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017թ-ին: Ընդհանուր առմամբ GRECO-ն Հայաստանի համար առանձնացրել է 24 հանձնարարական: Այդպիսով, Հայաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որոնք ամենաշատ հանձնարարականներն են ստացել: Իսկ ամենաշատը ստացել են Թուրքիան (37 հանձնարարական), Հունաստանը (25) և Հյուսիսային Մակեդոնիան (25):

2018թ. վերջին Հայաստանին տրված 24 հանձնարարականներից լիարժեք իրականացվել է միայն 7-ը, մասամբ իրականացվել են 14-ը, իսկ 3-ն ընդհանրապես չեն իրականացվել:

GRECO-ն Հայաստանին 7 հանձնարարական տվել էր պատգամավորների մասով. Դրանցից իրականացվել է միայն մեկը, մեկն ընդհանրապես չի իրականացվել, իսկ մնացած 5-ն իրականացվել են մասամբ:

Ինչ վերաբերում է դատավորներին, նրանց մասով 10 հանձնարարականներ լիարժեք իրականացվել են, 6-ն իրականացվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես չի իրականացվել:

Դատախազների վերաբերյալ GRECO-ի 7 հանձնարարականներից երեքն է կատարվել, մեկը չի կատարվել, իսկ մնացած երեքը կատարվել են մասամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930