Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցմունքներից մեկում երկրորդ նախագահը իրեն չենթարկվելու մասով ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ. Սեդա Սաֆարյան

Հունիս 25,2019 16:44

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց: Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Դատական ակտի հրապարակումից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Գործի փաստերը եթե ուսումնասիրվեին, եթե առաջին ատյանի դատարանը տեսներ գործի մեծամասշտաբությունը, ապա կտեսներ Ռոբերտ Քոչարյանի դերը, ինչը որևէ մեկը չի կարող չընդունել: Կան ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակի, բայց երբ ժամանակ գտա, կհրապարակեմ: Այդ ցուցմունքներից մեկում երկրորդ նախագահը իրեն չենթարկվելու մասով ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության և գործի քննության համար վտանգ ներկայացնել»:

Լրագրողները Սեդա Սաֆարյանին հիշեցրին, որ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ էր հայտնել, նա ասաց. «Ես դեռ չեմ մոռացել, թե ինքը ինչ անարդար վճիռներ է կայացրել»:

Այն, որ դատական նիստին ներկա չէին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, այս առիթով Սեդա Սաֆարյանն ասաց՝ իրենք գիտեին, որ սա խախտումներով կայացված վճիռ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930