«Ուրալյան ավիաուղիներ» ընկերություն հուլիսի 8-ից հետո Վրաստանի տոմս գնած իր հաճախորդներին առաջարկել է մեկնել այլ քաղաքներ, այդ թվում Երևան, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով դեպի Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքը՝ «Ուրալյան ավիաուղիներն» առաջարկում են հուլիսի 8-ից հետո Վրաստանի քաղաքներ տոմս գնած ուղևորներին դիտարկել այլ ուղղություններ, որպեսզի չհետաձգեն իրենց երկար սպասված արձակուրդը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է որպես այլընտրանքային ուղղություն դիտարկել Երևանը, Բաքուն, Կրասնոդարը, Գելենջիկը, Բլագովեշչենսկը, Անապան, Մինվոդին:
Հիշեցնենք, Թբիլիսիում տեղի ունեցած բազմամարդ հակառուսական ցույցից հետո Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրին Վրաստանին հետ ուղիղ օդային հաղորդակցությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ