Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում հնչեցին ծափահարություններ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո

Հունիս 25,2019 16:29

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել կալանավորումը»,- քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը ընթերցեց դատարանի որոշումը:

Որոշման հրապարակումից հետո դատարանում հնչեցին ծափահարություններ:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ որպես անձնական երաշխավորություն մուծված գումարները կվերադարձվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դե, մեր ժողովուրդի ամենակարևոր երազանքները իրականանում են՝Ռ.Քոչարյանը կալանավորվեց,Մ.Գրիգորյանն էլ կկալանավորվի….:Ամբողջ լրատվադաշտը լցված են այդպիսի տեղեկատվությամբ՝մենք այլ դարդ ու ցավ չունենք՝կյանքը ուրախ,ապրուստը ձրի?

  2. Քաղաքացի says:

    Աստված կարոտ պահի ձրի ապրուստից։ Թող լինի ԱՐԴԱՐ երկիր, մենք էլ մեր հանապազօրյա հացը, քրտինքը ճակատից սրբելով, գաթայի պես ուտենք։ Եվ մի կտոր հաց, բայց իմ երկրում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930