Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):
Շուրջ երկու ժամ տևած նիստից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցրեց՝ հնարավո՞ր է նիստը շարունակել, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ տալի՞ս է: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն ի վիճակի չէ, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է, և նա դեղորայք պետք է ընդունի:
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանին նաև տեղեկանք է ներկայացվել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին: Ուստի դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 12.00-ին: Ժամը 13.00 Մանվել Գրիգորյանի ներարկումների ժամն է, հետևաբար դատավորը որոշեց, որ այդ ժամին ընդմիջում կանեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ