Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել. «Ա1+»

Հունիս 25,2019 16:00

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նա նշեց՝ հարցն արդեն համաձայնեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նշեց՝ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում: Այժմ ավելի անկաշկանդ է լինելու Հայաստանի պաշտոնյաների մասին հայտարարությունների մեջ:

«Ես ուզում եմ, որ Հայաստանի էն պաշտոնյաները, որոնք էդքան մտահոգվում են՝ հանգիստ լինեն, բայց հասկանան, որ այդ հանգստությունը մինչ այս էր: Ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ՝ բարոյական առումով: Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Կսկսեն հորդորել Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ: Բայց հավատացեք, որ մինչև Հայաստանւմ մենք չկատարենք էն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է», – ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նա ավելացրեց՝ իր օգնական Ժաննա Ծառուկյանը ևս հրաժարական է ներկայացրել:

Հրաժարականի պատճառը Հայաստան-Արցախ լարված հարաբերություններն են: Ասում է՝ երկու պետությունների միջև ավելի վատ վիճակ  քան հիմա, երբեք չի եղել։ Կարծում է՝ մեղավորը հայաստանյան կողմն է:

«Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխայի նման խռովի՝ այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո, և դրանից հետո շփում չլինի երկու պետությունների ղեկավարների միջև: Այս տեմպերով գնալու դեպքում մենք կորցնելու ենք Արցախը, ես ահազանգում եմ»,- մտահոգվում է Գառնիկ Իսագուլյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Եթե Ձեր նմանները քիչ խառնվեն այս ամենի մեջ, շատ ավելի լավ կլինի։ Սա ի՞նչ որակում է, նեղացել է։ Դե ֆակտո, Արցախը, լինելով Հանրապետություն, ինքնիշխան է, առնվազն իր եկրի ղեկավարներին ընտրելու առումով, իսկ Փաշինյանը ընտրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։ Ժամանակին, Արցախը սովետի դեմ գլուխ բարձրացրեց, այսօր չի՞ կարող սեփական երկրում իր ուզած ղեկավարներին ունենալ։ Արցախը նախագահների մի այնպիսի փունջ ունի, որ հերթը Փաշինյանին չի հասնում։ Թող կողմնորոշվեն։ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը Արցախի անվտանգության երաշխավորողն է, անկախ նրանից այնտեղ ով կլինի։ Փաշինյանը կաշխատի այն ղեկավարի հետ, ում որ կընտրի Արցախի ժողովուրդը։ Իսկ Ձեզ բարի ճանապարհ։ Հասկացաք, վերջապես, որ այլևս անելիք չունեք։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930