Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Պաշտպանի չհայտարարված այցի արդյունքները

Հունիս 25,2019 15:28
bant

Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները, Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և այլն:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ, սոցիոլոգ և հոգեբույժ: Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

·       շենքային (խոհանոց, պահեստներ, քննչական սենյակներ, սանհանգույցներ, պատժախցեր և այլն) և սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,

·       պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը: Այս խնդիրն ունի համակարգային բնույթ քրեակատարողական ողջ համակարգի համար.

·       ատամնաբուժական և հոգեբուժական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ (քրեակատարողական հիմնարկը չունի հոգեբույժ և ատամնաբույժ),

·       բժշկական փաստաթղթերը վարվում են խախտումներով կամ պատշաճ չեն վարվում.

·       արտաքին բժշկական զննությունն իրականցվում է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցող ոստիկանների ու քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ: Սա նույնպես համակարգային բնույթի խնդիր է և ենթակա է վերացման,

·       տարբեր տեսակի ժամկետանց դեղեր,

·       չի իրականացվում դատապարտյալների ազգականների կողմից բերվող դեղորայքի հաշվառում,

·       բժշկական թափոնների խոտանման խնդիրներ,

·       դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնում ստացիոնար պայմաններում պահելուն առնչվող խնդիրներ,

·       պատժախցերում պահման պայմանների հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ լոգանքի ապահովման խնդիր, անկողնային պարագաների բացակայություն, կիսապատով առանձնացված սանհանգույցներ,

·       առկա չեն վերասոցիալականացման և կրթական միջոցառումներ,

·       անընդունելի է դատապարտյալների անհատական ուղղման ծրագրերի վարման պրակտիկան, առկա են ձևական բնույթի նշումներ,

·       տաքսոֆոնների՝ Պաշտպանի թեժ գծին զանգահարելու անհնարինություն,

·       քրեակատարողական ծառայողների և բժշկական անձնակազմի սոցիալական խիստ անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն, առկա չեն աշխատանքի բավարար պայմաններ, այդ թվում՝ կապված աշխատակիցների համար ճաշարանի կամ սննդից օգտվելու հնարավորության բացակայության հետ:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Դրանք սահմանված կարգով կամփոփվեն և կներկայացվեն լուծման առաջարկների հետ միասին:

Պաշտպանը դրական է համարում, որ այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Նախորդ այցի համեմատ, քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ իրականացվել են բարեկարգման և վերանորոգման (այդ թվում՝ կոյուղու) աշխատանքներ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկված անձանց տրամադրել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և ազատությունից զրկված անձանց ու նրանց մերձավոր ազգականների համար հասանելի վայրերում փակցրել տեղեկատվական պաստառներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930