Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Մանվել Գրիգորյանի գործով. դատարանը արգելանքից հանեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակը

Հունիս 25,2019 15:06

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում անցնում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):

Դատական նիստը մոտ մեկ ժամ տևելուց հետո ընդմիջվեց, քանի որ պաշտպաններն ասացին, թե Մանվել Գրիգորյանի ներարկման ժամն է: Դատական նիստը վերսկսվելուց հետո նախագահող դատավորը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը նիստը դռնփակ անցկացնել:

Մանվել Գրիգորյանը դատարանի դահլիճում է. շնչում է թթվածնային սարքով: Պարբերաբար նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը նրան հով է անում, որպեսզի կարողանա շնչել:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակը: Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930