«Մարկ ինթենեյշնլ» ՍՊԸ-ն հիմնել եմ ես, 1996թ-ին, երբ եղել եմ Մոսկվայում եւ զբաղվել բիզնես գործունեությամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն`անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի`իր հասցեին հնչեցրած քննադատությանը: Լեւոն Յոլյանն ասաց, որ այդ ընկերությունը 92-րդ խոշոր հարկատուն է եղել, հետո բիզնեսի դինամիկան բացասական միտում է ունեցել, ապա կազմակերպությունն իր գործունեությունը դադարեցրել է. «Շուրջ 4 տարի է՝ ոչ մի բիզնեսով չեմ զբաղվում»:
«Մակրո Երեւան» ՍՊԸ-ն նույնպես ստեղծվել է իր մասնակցությամբ, բայց 2010թ-ին դադարեցրել է գործունեությունը:
ՀՊ նախագահը վստահեցրեց` ինքն ու իր հարազատ անձինք հանքարդյունահանմամբ չեն զբաղվել, միայն կինն է ունեցել լիցենզիա, այն էլ ուսումնասիրություններ իրականացնելու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ հատվածում այդ գործն անհեռանկարային է եւ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը. «Դա ներկայացնել, որ ոսկու արդյունաբերմամբ է զբաղվել, հեռու է իրականությունից»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ