Մասիս քաղաքում լրագրողները Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեցին կոկորդիլոսաբուծարանի հետ կապված հայտնի ներդրումային ծրագրից, թե մինչ այս քննարկվում է կոկորդիլոսի կառուցվածքը, բայց ընդհանուր ներդրումն ով է անելու, ինչքան գումար է եւ երբ կլինի:
«Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն: Ես կարծում եմ՝ այդ թեման իրեն սպառել է ձեր թույլտվությամբ եւ մնացած բոլոր հարցերով դիմեք «Արմոն» ՍՊԸ-ի տնօրինությանը»,-հորդորեց մարզպետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ