Մասիս քաղաքում այսօր բացվեցին միջազգային չափանիշներին համապատասխանող ֆրանկոֆոնիայի զբոսայգին եւ ընտանեկան մարզահամալիրը: Նախագիծն իրականացրել է Adibekyan Family Foundation for Advansement (AFFA) բարեգործական կազմակերպությունը՝ Մասիս քաղաքում երիտասարդական նախաձեռնությունների եւ Alliance Francophonie կազմում գտնվող երկրների միջեւ միջազգային կապերի ընդլայնման աջակցության շրջանակում, որի ծրագրերից մեկը Մասիսը ֆրանկոֆոն քաղաք դարձնելն է:
Բացման արարողությանը մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատասխանելով կամավոր երիտասարդներից մեկի հարցին, թե ինչ պետք է անի Մասիս քաղաքը, որ իսկապես ֆրանկոֆոնիայի կենտրոն դառնա, ասաց. «Պետք է, որ բոլոր մասիսցիները խոսեն ֆրանսերեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ