Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Ադրբեջանը և Թուրքիան շրջափակում են ԵԽ անդամ մեկ այլ երկրի՝ Հայաստանի սահմանները, Եվրոպայի խորհուրդը անելիք ունի՞, թե՞ չունի

Հունիս 25,2019 14:15

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստին ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը

«Հարգելի գործընկերներ Արագ փոփոխվող աշխարհում ամեն օր մենք ականատես ենք լինում և բախվում նոր իրողությունների հետ, ինչպիսիք են գործազրկությունը, աղքատությունը, լոկալ պատերազմական գործողությունները, մեծաթիվ փախստականների տեղաշարժը իրենց բնօրաններից և այլ մարտահրավերներ։ Այս իրավիճակը տեղի է ունենում մի կողմից արտաքին մարտահրավերների հետևանքով, մյուս մասն էլ՝ ներքին պետական կառավարման անարդյունավետության պատճառով։

Այժմ ներկայացնեմ այս առումով մեր հանրապետությունում առկա մեկ շատ կարևոր հիմախնդիր։ Այսպես, Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է 4 երկրների՝ Վրաստան, Իրան, Թուրքիա և Ադրբեջան։ Դրանցից երկուսի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի,սահմանները փակ են, Իրանի հետ երկաթուղային ճանապարհ չունենք, իսկ Վրաստանի տարածքում երկաթուղին հայտնի պատճառներով փակ է։ Այսպիսով, Հայաստանը ծովային ելք չունի,երկաթուղային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ չունի։ Իսկ դա նշանակում է,որ մեր հայրենական ապրանքատեսակների մրցունակությունը կտրուկ իջնում է լոգիստիկ խնդրի պատճառով։

Իհարկե, այժմ մեր տնտեսության կառուցվածքը փոփոխվում է ի օգուտ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, բայց և ամբողջ տնտեսությունը չի կարող հիմնվել IT-ի վրա։ Ելնելով այս իրողությունններից, ես մեկ շատ կոնկրետ հարց ունեմ հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։Հիմա եթե վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ 2 պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան շրջափակում են Եվրոպայի խորհրդի անդամ մեկ այլ երկրի՝ Հայաստանի սահմանները, և այն էլ արդեն երեսուն տարի, Եվրոպայի խորհուրդը անելիք ունի, թե չունի։Ես կարծում եմ, որ հստակ անելիք ունի և այն էլ այն ձևով, որ հստակ որոշումներով պարտադրի այդ շրջափակող երկրներին, իրականացնել ապաշրջափակում և տա այդ երևույթին իրավական և քաղաքական գնահատական։

Թե չէ ինչ է ստացվում մենք գալիս ենք այստեղ, նստում նույն դահլիճում, հայտնում տեսակետներ, աշխարհին և Եվրոպային հուզող տարբեր հարցերի վերաբերյալ, խոսում բարձր բարոյական արժեքների մասին,սակայն միաժամանակ դրսևորում այդ բարձր արժեքներին հակասող վարքագիծ։ Ես համոզված եմ, որ այս դահլիճում պետք է տիրի անկեղծության և արժանապատիվ կեցվածքի մթնոլորտ, այլ ոչ թե կեղծավորության և էժանագին դերասանության մթնոլորտ։ Իհարկե, տարբերություն կա արյունը վիրաբույժի ձեռքերին է,թե դահճի, բայց երկուսն էլ պատասխանատվության են ենթարկվում օրենքների և մարդու իրավունքների, խաղաղ գոյակցության և ուժի չկիրառման միջազգային նորմերի կոպիտ խախտումների համար։

Հիմա, ես դիմում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։ Պահանջում եմ համարժեք արձագանք սահմանել շրջափակող երկրների նկատմամբ»։

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930