Լրագրողների հարցին՝ շատ մարզպետներ նշում են, թե հեղափոխությունից հետո գործարարներ են մոտենում իրենց, նշում, որ նախկինում խնդիրներ են ունեցել եւ հիմա են ցանկանում ներդրում անել՝ իրեն դիմողներ եղե՞լ են, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց.
«Եղել է մարդ, որ ունի թե հող, թե գումար եւ ցանկություն ունի ներդրում կատարել, բայց, այնուամենայնիվ, գալիս, ուզում է մարզպետին հանդիպել, նրա տեսակետն է հարցնում, փորձում է համոզվել, թե արդյոք իր բիզնեսին ոչինչ չի՞ սպառնում նոր Հայաստանում: Բնականաբար, մենք հավաստիացնում ենք, որ այդպիսի ոչ մի խոչընդոտ չկա եւ կարող է ազատորեն ներդրում կատարել: Մենք էլ ինչով կարող ենք օգտակար լինենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ