Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դատական նիստը դռնփակ անցկացնել

Հունիս 25,2019 13:58

«Վարույթն իրականացվող մարմինը հանրությանը ներկայացնում է մի խեղաթյուրված գործ, որը հնարածին է և կարված Մանվել Գրիգորյանին և Նազիկի և նրանց հարազատների հետ»,- դատարանի դահլիճում այսպիսի դիրքորոշում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում անցկացվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):

Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Մանվել Գրիգորյանին, Նազիկ Ամիրյանին մեղադրում են այն բանի մեջ, որ Երկրապահի պահեստներից յուրացրել են զինվորի սնունդ, որի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Մանվել Գրիգորյանին: Ընդ որում, այդ սնունդի մի մասը ստացվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, մեկուկես տարի մնացել է Արցախի ԵԿՄ պահեստում, հետո երևանյան: Նրանց մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ, քանի որ այն հայտնաբերվել է մի քանի հեկտար տարածության մեջ, որի սեփականատերը Մանվել Գրիգորյանն է: Դա նույնն է, որ դատախազության շենքում հայտնաբերվի ապօրինի զենք և մեղադրանք առաջադրվի ոչ թե շենքի պատասխանատուին, այլ շենքի սեփականատիրոջը՝ նույնն է կառավարության պետական լիազոր մարմնի գույքի կառավարման վարչությանը»:

Լևոն Բաղդասարյանը վստահեցրեց՝ մեղադրական եզրակացության մեջ չեք գտնի մի դրվագ, հղում ապացույցի, որ Մանվել Գրիգորյանը զենք է ձեռք բերել, փոխադրել, զենք է պահել: Իսկ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենքն ու զինամթերքը եղել է օրինական: Ուստի ըստ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքը դիտում ենք ակնհայտ անհիմն:

Այս դիրքորոշումից հետո պաշտպանական կողմը հանդես եկավ դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ: Մասնավորապես հայտարարվեց. «Պաշտպանական կողմը մանրամասն ուսումնասիրել է քրեական գործի նյութերը և հանգել է եզրակացության, որ այնտեղ ռազմական գաղտնիք պարունակող արտահայտություններ, տեղեկություններ են հանդիպում, որոնք հիմք են հանդիսանում դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Պարբերաբար ապացույցների ենք հանդիպում, որոնցում երևում են, թե ապրիլյան քառօրյա պատերազմի սկզբնական ժամանակահատվածում ԵԿՄ-ի կողմից քանի զինվոր է ուղարկվել մարտական դաշտ, պարունակում են նաև անձի առողջության հետ կապված տվյալներ, որոնք ևս առողջական գաղտնիք են»:

Մեղադրական կողմը միջնորդությունը ժամանակավրեպ համարեց:

Նախագահող դատավորը պաշտպաններին խնդրեց դիրքորոշումը տպագիր տարբերակով ներկայացնել դատարանին և մեղադրական կողմին: Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930