Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Գրասենյակում 50-ից ավելի աշխատողների մի մասը սփյուռքի նախարարությունից է»

Հունիս 25,2019 13:36

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մասիսում լրագրողների հետ զրուցելիս ասաց. «Հիմա դեռ աշխատակազմի կազմավորման փուլում ենք: Նախարարությունն ու գրասենյակը տարբեր կառուցվածք ունեին եւ դա ենք անում: Բայց դրա հետ մեկտեղ նաեւ մշակում ենք ծրագրերը, հանդիպում ենք մեր ներկա եւ ապագա գործընկերների հետ, միասին տարբեր ծրագրեր կազմում: Սկզբնական փուլում խոսվում էր, թե 20-25 աշխատող է լինելու գրասենյակում, սակայն այդ թիվը փոխվել է եւ այժմ 50-ից ավելի աշխատող ունենք, որոնց մի մասը նախկին սփյուռքի նախարարությունից են»:

Հարցին, թե վարչապետի առաջարկն իր համար անակնկա՞լ էր, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Եվ՝ այո, եւ՝ ոչ: Պահը, որ առաջարկը արվեց, ինչ-որ չափով անակնկալ էր, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ»:

Դուք երկար ժամանակ ապրել եք սփյուռքում: Ճի՞շտ է այսպիսի գրասենյակով սփյուռքի հետ կապերի ամրապնդումը հարցին, գլխավոր հանձնակատարը հակադարձեց. «Գիտե՞ք, երբ նախարարությունը կազմալուծում էին, ինձ հաճախ ասում էին՝ վատ է: Ես էլ պատասխանում էի՝ էական չէ, թե ինչ անուն կունենա այդ գրասենյակը: Կարեւորը, որ լավ աշխատելու քաղաքական կամք լինի: Ամենակարեւորն այն է, որ վարչապետի մոտ այդ կամքը կա, իսկ իմ մոտ՝ կա ու կա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930