«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
–Պարոն Ապրեսյան, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տուրիզմի վրա։ Արդյոք հնարավո՚՞ր է, որ այս շրջանում նախատեսվածից ավելի շատ թվով ռուս զբոսաշրջիկ ՀՀ այցելի։
–Նախ ասեմ, որ ռուս եւ ընդհանրապես բոլոր զբոսաշրջիկները միշտ էլ բարով են եկել Հայաստան եւ թող բարով գան։ Անկախ ամեն ինչից՝ ավիաչվերթերի արգելքից հետո, որը հուլիսի 8-ից հետո է ուժի մեջ մտնելու, իհարկե սպասվում է որպես այլընտրանք դեպի Երեւան չվերթերի ավելացում։ Սա, իհարկե, նշանակելու է, որ լրացուցիչ այցելություններ կունենանք, մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է պահպանենք մեր ծառայությունների որակը, պետք է հյուրասիրությունը, հյուրընկալությունը բարձր լինի, եւ մեզանից պետք է միշտ գոհ վերադառնա զբոսաշրջիկը, ինչը, իհարկե, դրական է անդրադառնալու մեր իմիջի վրա։
–Իսկ հնարավո՞ր է՝ այս արգելքից հետո ռուս զբոսաշրջիկները Վրաստանը փոխարինեն ոչ թե Հայաստանով, այլ մեկ այլ երկրով։ Վրաստանից բացի ո՞ր երկիրն է նրանց համար հետաքրքիր։
Կարդացեք նաև
–Ռուսաստանը շատ մեծ արտագնա զբոսաշրջություն ունի եւ բազմաթիվ ուղղություններով այցելություններ։ Այո, ճիշտ եք, միայն Վրաստանի մասին չէ խոսքը, ցանկացած ուղղությամբ մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում ՌԴ-ից, եւ ռուսական շուկան շատ երկրների համար ցանկալի շուկա է, քանի որ բավականին լավ գումարներ են ծախսում ռուս զբոսաշրջիկները։
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում