Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր բացված Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը ներկա գտնված Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն Aravot.am- ին ասաց. «Ես բնակվում եմ այստեղ եւ ամեն երեկո տեսնում եմ, որ հարյուրավոր մասիսցիներ ընտանիքներով, երեխաներով գալիս են այս զբոսայգի եւ խաղահրապարակներ: Մասիսցիների կյանքը շատ է փոխվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ