Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞րն է տարադրամային հոսքերի բարձր առաջարկի պատճառը, Կենտրոնական բանկն առայժմ մեկնաբանություններ չի տալիս. «168 ժամ»

Հունիս 25,2019 12:53
dolar

Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում նկատվում է ամերիկյան արժույթի դիրքերի թուլացում: Դոլարի գինը ներկայումս տատանվում է 476-477 դրամի միջակայքում:

Կենտրոնական բանկը սա պայմանավորում է դոլարի առաջարկի կտրուկ ավելացմամբ։ Օրերս ԿԲ նախագահը հայտարարեց, որ գարնանից սկսած՝ արձանագրվում է տարադրամի առաջարկի աճ։ Սակայն թե ո՞րն է տարադրամային հոսքերի բարձր առաջարկի պատճառը, Կենտրոնական բանկն առայժմ մեկնաբանություններ չի տալիս։

Դոլարի առաջարկի ավելացման պատճառները, անշուշտ, կարող են տարբեր լինել, բայց պետք է ասել, որ այս սեզոնին այդպիսի երևույթ նկատվում է գրեթե ամեն տարի։ Նույնիսկ 2018թ., երբ Հայաստանը գտնվում էր բուռն քաղաքական իրադարձությունների կիզակետում, դոլարի գինը հունիսին նվազեց։

Գուցե այս տարի առաջարկն ավելի մեծ է, բայց սովորաբար մայիսից սկսած արժութային շուկայում տարադրամային հոսքերն ավելանում են՝ պայմանավորված սեզոնային գործոններով։ Այդ միտումը պահպանվում է մինչև օգոստոսի վերջ։

Տարադրամային հոսքերի ավելացումը բերում է ամերիկյան արժույթի արժեզրկման։ Դրա վկայությունն է նաև արժութային շուկայում վերջին շրջանում հաստատված փոխարժեքը։ Թեև այնպես չէ, որ այս սեզոնի համար դա արտառոց է։ 2016թ. ևս դոլարի գնի նվազումն այս շրջանում գրեթե նույնն էր։

Դոլարի արժեզրկումն այսօր, անշուշտ, շատ ավելին կլիներ, եթե չմիջամտեր Կենտրոնական բանկը։ Որքան էլ ԿԲ-ն հայտարարում է, թե իրականացնում է լողացող կուրսի քաղաքականություն, այնուհանդերձ երբեմն-երբեմն իրեն թույլ է տալիս խառնվել շուկայի գործերին՝ կտրուկ տատանումները հարթելու նպատակով։ Այս առումով ընթացիկ տարի Կենտրոնական բանկը բավական ակտիվ է եղել։ Դա արտահայտվել է գերազանցապես տարադրամի գնման առումով։ Վաճառք ընդհանրապես չի իրականացվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930