Խորհրդարանի շենքի մոտ այսօր «Ահազանգ» նախաձեռնությունը կրկին ցույց է անում`ընդդեմ Հարկային օրենսգրքի: Այսօր խորհրդարանում Հարկային նոր օրենսգիրքը քննարկվեց եւ քվեարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Ըստ նախաձեռնության անդամների, ամենախնդրահարույցը նոր օրենսգրքում համահարթ հարկումն է, ինչի արդյունքում, անկախ եկամուտների չափից, բոլորը նույն հարկն են վճարելու: Ցույցի նախաձեռնողները հույս ունեին, որ պատգամավորներն իրենց վերջին հնարավորությունը կօգտագործեն եւ դեմ կքվեարկեն այդ նախագծին:
Խոստացան՝ եթե նախագիծն այնուհանդերձ ընդունվի, կշարունակեն իրենց բողոքը`մինչեւ խնդրահարույց հարցերի վերանայում:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները շինարարական գլխարկներ եւ ձեռնոցներ էին բերել իրենց հետ, դրանք ԱԺ շենքի դիմաց դրել եւ թղթե ինքնաթիռներ էին նետում դրանց վրա, որտեղ գրված էին վարկային պատմություններ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ