Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

Հունիս 25,2019 12:24

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ` Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:

«ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար:

ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով  Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք` sme.acba.am, կամ զանգահարել   010 31 88 88 հեռախոսահամարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930