Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է, բայց մենք կրկնում ենք Քենիայի սխալը». Արման Բաբաջանյանը՝ «վեթինգի» մասին

Հունիս 25,2019 12:18

«Տարօրինակ կերպով կրկնում ենք Քենիայի սխալը, երբ 2003թ.-ին այդ երկիրը գնաց հենց այս ճանապարհով՝ որոշելով անցումային արդարադատության քայլերը կատարել եւ դատավորների «վեթինգ» իրականացնել, քանի որ դատական համակարգում կոռուպցիայի ծավալները եւ գործադիր իշխանության հետ սերտաճումը խորը անվստահություն էին առաջացրել դատական իշխանության հանդեպ»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած օրինագծերի փաթեթին, որը դատավորների բարեվարքության խորհրդատվական գործառույթ է վերապահում առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինվեթինգ» իրականացնելու համար ոչ թե առանձին մարմին է ստեղծվում, այլ մի քանի օրենսդրական կարգավորումներ են արվում), ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա տեղեկացրեց, որ Քենիայում նույն թվականին ստեղծվել է Քենիայի արդարադատության, բարեվարքության եւ հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը կոչված էր արմատական «վիրահատություն» կատարելու դատական իշխանությունում. «Մի քանի օրում հանձնաժողովը ներկայացրեց մի շարք դատավորների կոռուպցիոն կապերի մասին տեղեկություններ: Վճռաբեկ դատարանի նախագահը հրապարակային պահանջեց այդ դատավորներին երկու շաբաթում առանց դիմադրության հրաժարական տալ կամ դադարեցնել պաշտոնավարումը՝ միաժամանակ նրանց զրկելով թոշակից: Եվ ինչ եղա՞վ: Մեկ տարի պահանջվեց, որպեսզի դատավորները վիճարկեն իրենց հանդեպ կայացրած որոշումները, եւ բոլորը վերականգնվեցին իրենց պաշտոններում: Գործընթացը լայնորեն քննադատվեց՝ «վեթինգում» քաղաքական միջամտության պատճառով, եւ չվերականգնեց դատական իշխանության հանդեպ վստահությունը: Խնդիրը գնալով խորացավ»:

Պատգամավորի փոխանցմամբ՝ ութ տարի անց միայն Քենիայի նախագահը հրապարակեց օրենք՝ դատավորներին եւ դատախազներին «վեթինգի» ենթարկելու մասին, եւ 2011թ.-ից ուժի մետ մտած օրենսդրական ակտով ստեղծվեց «վեթինգի» անկախ մարմին. «Այն մինչ օրս գործում է, եւ նորմալ վիճակի է բերել դաշտը: Այս ամենը դիտարկում էր այն մասին, թե ինչու ենք մենք որոշել Քենիայի սխալ ճանապարհով գնալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930