Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մարզպետը նշյալ ՍՊԸ– ի հիմնադիրն է ու, ըստ փաստաթղթերի, մինչեւ այժմ շարունակում է տնօրինել այդ ընկերությունը՝ չնայած այն հանգամանքին, որ պետական պաշտոնյային արգելվում է բիզնես գործունեությամբ զբաղվել։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մարզպետից պարզել, թե ինչու է, օրենք խախտելով, շարունակում տնօրինել ընկերությունը։
–Ես «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի պաշտոնը թողել եմ մայիսի 31-ին՝ մարզպետ նշանակումիցս մեկ օր առաջ։ Այս պահին «Բիզնես Ռեջենտ»–ի գործունեությունը կասեցված է, ես ինքս հիմնադիր տնօրեն եմ եղել այդ ընկերության, ես նշանակումից առաջ թողել եմ այդ պաշտոնը, քանի որ օրենքով իսկ ես չէի կարող համատեղել պետական պաշտոնյայի եւ մասնավոր ընկերության ղեկավարումը, որից հետո՝ ամիսներ անց, ընկերությունը իր գործունեությունը սառեցրել է, չի լուծարել։ Թե ինչ-որ ռեսուրսում ինչու են դեռ հին տվյալները, դա արդեն իրենցից հարցրե՛ք։ Ես ինքս բոլոր փաստաթղթերն ունեմ, որ հունիսի 1-ից ես բացառապես մարզպետի պաշտոնում եմ։ Դա կապված էր տուրիզմի դասընթացների կազմակերպման հետ։
–Այսինքն՝ մարզպետ նշանակվելուց մեկ օր առաջ հրաժարվե՞լ եք Ձեր բիզնեսից։
Կարդացեք նաև
–Այո՛, ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն եմ եղել, մեկ տարուց քիչ ավել աշխատել եմ, ապա, նշանակմանս հետ կապված, օրենքով սահմանված կարգով թողել եմ այդ պաշտոնը՝հրաժարվել եմ գործադիր տնօրենի պաշտոնից ու զբաղեցրել եմ մարզպետի պաշտոնը՝ վարչապետի որոշմամբ։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում