Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հարկային բարեփոխումները չեն ձեւավորում ներդրումային միջավայր. մենք դեմ ենք». Արկադի Խաչատրյան

Հունիս 25,2019 10:43

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ՝ հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ. ամենակարեւորներից է վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «Ցավոք, կառավարությունը եւ քաղաքական մեծամասնության մեր գործընկերները չընդունեցին այդ սկզբունքը, եւ առաջիկա տարիներին՝ տարեկան երեք տոկոսով, ավելանալու է ակցիզային հարկը՝ բենզինի, սեղմված բնական գազի եւ դիզվառելիքի համար: Սա իր սոցիալական եւ տնտեսական հետեւանքներն է ունենալու»,-նշեց Արկադի Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ ԼՀԿ-ի տասնյակ առաջարկներից ընդունվել են երեքը՝ մասնակի. «Մենք առաջարկել ենք հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի խթանենք գործարարությունը եւ մրցակցենք հարեւան Վրաստանի հետ: Ներդրողների որոշումների վրա ազդող տասը գործոն կա: Դրանց մեծամասնության պարագայում անգամ Վրաստանը մեզանից ավելի շահեկան վիճակում է: Վարչարարության մասով շատ բան ունենք անելու: Վրաստանը հասել է նրան, որ պետությունը վստահում է իր գործարարին»:

Ըստ Արկադի Խաչատրյանի՝ այս հարկային բարեփոխումները չեն լուծում կարեւորագույն հարցը՝ չեն ձեւավորում ներդրումային միջավայր, որպեսզի ներդրողը միանշանակ որոշում կայացնի հօգուտ ՀՀ-ում ներդրումներ կատարելու. «Մեզ նոր Հարկային օրենսգիրք է պետք: Մենք դեմ ենք այս նախագծին»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկելու է Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արկադի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930