ԲՀԿ-ն «դեմ» է քվեարկելու Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այս մասին այսօր ԱԺ-ում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը:
Պատգամավորը նշեց. «Աշխատանք, այո, կատարվել է, բայց ԲՀԿ-ն հաստատում է իր դիրքորոշումը, որովհետեւ եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ որեւէ փոփոխություն չեղավ: Մեզ համար համահարթեցումը սոցիալական անարդարության դրսեւորում է, մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ