Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարդացեք նաև
ԱԻՆ հաղորդագրություն