Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու էին դատավարությանը մասնակցում Մարտի 1-ի 10-ը սպանվածների հարազատները

Հունիս 25,2019 00:17

«Ա1+». Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը  սպասելիքներ չունի դատարանից, որը վաղը՝ հունիսի 25-ին կհրապարակի դատական վճիռ, կապված բողոքների վերաբերյալ։

«Այդ սցենարը նախագծված էր,  լսել մեղադրող կողմին, այս  գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց։ Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա  համար անհասկանալի է, թե ինչու էին դատավարությանը մասնակցում Մարտի 1-ի 10-ը սպանվածների հարազատները։  Չէ որ այդ դատավարությունը կապված չէր 10 սպանությունների հետ, նման կարծիք է հայտնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած։ Եվ ոչ մեկը՝ ոչ միայն ինքը, այլև իր մասնագիտական շփման մակերեսում երբեք չի լսել և չի պատկերացրել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է։ Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, որտեղ դեռ խուլ գյուղերում մարդիկ են ուտում, այդպիսի բաներ չեն անում։ Ուղղակի չլսված, արտառոց երևույթ է և բնութագրում է այսօրվա իշխանություններին», – մեկնաբանել է Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930