Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է Հայաստանում Սահմանադրության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, այդ թվում Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից: Այս մասին ասվում է Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 21-22-ին լիագումար նիստի արդյունքում ընդունված փաստաթղթում:
«Նախագահին խնդրել ենք մոտիկից հետևել իրավիճակին, անհրաժեշտության դեպքում անել հրապարակային հայտարարություն այդ կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում:
Դրանում նաև նշվում է, որ հանձնարարվել է շտապ եզրակացություն պատրաստել Հայաստանի դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, որը կուղարկվի պահանջող մարմիններին մինչև հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ