Հունիսի 20-ին` Վաշինգտոնում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին, Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշագրավ հայտարարություն էր տարածել, որում հստակ ասված է.«Հիմնական հարցերը չեն կարող քննարկվել, մինչեւ հայկական զորքերը դուրս չբերվեն»:
«Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին`ինչի՞ մասին է խոսքը, քանի որ հայկական կողմից հնչող հայտարարություններում նման ամրագրումներ չկան, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ադրբեջանի արտգործնախարարության այդ հայտարարությունը, ըստ էության, դիրքորոշման կոշտացում էր. չի բացառվում, որ դա ավելի շատ ընթացիկ բնույթ էր կրում՝ պայմանավորված Վաշինգտոնում կայանալիք հանդիպման հետ: Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանն իրականում պատրաստակամ է բաց երկխոսության կառուցմանը, ուղղակի այսպիսի հայտարարություններն իրավիճակն առավել բարդ մակարդակ են հրում»:
Մեր զրուցակիցը նաեւ կարծում է. «Ադրբեջանն ուղղակի պատրաստ չի բանակցություններին, առավել ևս՝ առաջնագծում միջնաժամկետ կամ երկարաժամկետ կայունության հաստատմանը»:
Տիգրան Աբրահամյանի հետ զրույցի մանրամասները`տպագիր «Առավոտում» առաջիկա համարում
Կարդացեք նաև