Մինսկում ընթացող 2-րդ ամառային Եվրոպական խաղերի չորրորդ օրվանից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է: Լավագույն եռյակում նրան հաջորդում են Բելառուսը եւ Վրաստանը:
Հայաստանը 1-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալով մասնակից 50 երկրների մեջ 18-րդն է: Ընդ որում, առայժմ մեդալները նվաճել են միայն սամբիստները: Սակայն մենք մեծ սպասելիքներ ունենք նաեւ մեր հենակետային մարզաձեւեր հանդիսացող ազատ եւ հուհանռոմեական ըմբշամարտերից, սպորտային մարմնամարզությունից: Այնպես որ, առջեւում նոր հաղթանակներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ