«Մամուլում տարբեր թվեր կան գրված: Ես անձամբ չգիտեմ՝ ի՞նչ թվի մասին է խոսքը, իրական թիվը ո՞րն է»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական ակտին, այսպիսի պարզաբանում տվեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ դեռ տեղեկություններ չունի և մեկնաբանել չի կարող:
Նշենք՝ նախապես հայտարարվել էր, որ 24-ին կհրապարակվի այս գործով դատական ակտը: Datalex համակարգում այս պահին դատական ակտի մասին տեղեկություն չկա, սակայն որոշ տեղեկություններ են տարածվել, որ Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Այսօր դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագանձել 200 հազար դրամ։
Հայկ Ալումյանն այս թվի հետ կապված տեղեկություններ չունի: Մեր հարցին՝ երբ ակտը հրապարակվի, և ինքը ծանոթանա, արդյոք բողոքարկելո՞ւ է, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Եթե այդ թիվը մեզ թվաց ոչ ողջամիտ՝ կբողոքարկենք, ես կբողոքարկեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև