Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն պետտուրք են վճարելու գրավատները եւ փոխանակման կետերը

Հունիս 24,2019 19:02

Գործող օրենքով հայաստանյան գրավատները տարեկան վճարում են 100 000 դրամ, իսկ Հարկային օրենսգրքի բարեփոխումների արդյունքում, որի փաթեթն ԱԺ-ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ, 2020թ.-ի համար սահմանվում է 1,5, իսկ հաջորդ տարում՝ 2 միլիոն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ փաթեթի նախնական առաջարկով նախատեսված էր 6 միլիոն դրամ. «Այսինքն, 3-4 անգամ նվազեցրել ենք նախապես առաջարկված դրույքաչափը»:

Ինչ վերաբերում է փոխանակման կետերի պետտուրքին, փոխնախարարը նշեց, որ գործող դրույքաչափը 50 000 դրամ է, իսկ ըստ օրինագծերի նախնական փաթեթի՝ 3 միլիոն դրամ. «Վերանայման արդյունքում պետտուրքը դարձել է առաջին տարում 500 000 դրամ, իսկ երկրորդում՝ 1 միլիոն դրամ: Այսինքն, մի քանի անգամ նվազեցրել ենք նախնական դրույքաչափը»:

Հիշեցնենք, որ գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի բարձրացման դեմ բողոքի  ցույցներ են եղել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930